Բրիտանական դատարանը որոշել է, որ միասեռ ամուսնություն կնքած հոգևորականին  ծառայությունից հեռացրած  Անգլիկան եկեղեցու եպիսկոպոսը  ոչ մի օրենք չի խախտել: Աշխատանքային հարցեով  Նոթինգհեմի դատարանի  որոշման մեջ ասված է.<< Հայցվորը երբեք  նման դրության մեջ չէր հայտնվի, եթե մարտահրավեր չնետեր եկեղեցական ուսմունքին: Հայցվոր Ջերեմի Պեմբերտոնը ամուսնություն է կնքել `գիտակցելով, թե ինչ հետևանքների կհանգեցնի դա>>: Դատարանում  ունեցած ելույթում  Նոթինգհեմի և Սաութվելի  եպիսկոպոս  Ռիչարդ Ինվուդը հայտարարել էր, որ  եկեղեցական ուսմունքի  համաձայն ամուսնությունը միություն է բացառապես կնոջ և տղամարդու միջև: Անգլիկան նախկին քահանան մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը: