Չադի Անկախության օրվա 55-րդ ամյակի առիթով ունեցած իր ելույթում նախագահ Իդրիս Դեբին  հայտարարել էր, որ  << Բոկո հարամ>> իսլամական ահաբեկչական խմբավորումը պառակտվել է, խմբավորման առաջնորդ Աբուբաքր Շեկաուն հեռացվել: Նախագահի խոսքով պառակտված խմբավորման մի մասը պատրաստ է բանակցություններ վարել իշխանությունների հետ: Նշենք, որ << Բոկո հարամ>> արմատական իսլամական  խմբավորումը գործում է Աֆրիկայի հյուսիսում: Խմբավորումը ստեծվել է Նիգերիայում, սակայն իր գործունեությունը տարածել է նաև Նիգերիայի սահմանակից պետություններում: Այս խմբավորումը հայտնի է իր վայրագություններով, բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ահաբեկչություններով: Խմբավորման գրոհայինների դեմ պայքարելու համար  ստեծվել է  միացյալ  բանակ` Կամերունի, Չադի, Նիգերիայի, Նիգերի և Բենինի  բանակային ուժերից: