AsiaNews -ի տեղեկացմամբ`Չինաստանում բողոքական հովիվ Բաո Գուհոային  դատապարտել են 14 տարվա բանտարկության: 2015թվականի ամռանը  հովիվը փաստբաններ էր վարձել, որպեսզի  թույլ չտան խաչը հեռացնել  եկեղեցու տանիքից:  Դրանից հետո  հովվին և նրա թեմի մի քանի անդամների ձերբակալել էին: Տեղի իշխանությունները  Բաո Գուհոային   և նրա կնոջը  մեղադրեցին  եկեղեցական միջոցները յուրացնելու համար: Նրան դատապարտեցին 14տարվա ազատազրկման <<զեղծարարության,  հասարակական կարգը խախտելու, անօրինական առևտրական գործունեություն իրականացնելու>> մեղադրանքով: