Բաշար Ասադը պաշտպանում է քրիստոնյաներին

Գլխավոր/Նորություններ/Բաշար Ասադը պաշտպանում է քրիստոնյաներին
  • Բաշար Ասադը պաշտպանում է քրիստոնյաներին

Բաշար Ասադը պաշտպանում է քրիստոնյաներին

Վերջերս Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների Սիրիա կատարած այցի ժամանակ  նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ մտադիր է առավել ակտիվորեն պաշտպանել քրիստոնյաներին: Նախագահի կարծիքով  քրիստոնեության  ներկայությունը  կարող է կայունություն ստեղծել այդ տարածաշրջանում: Հանդիպման ժամանակ քննարկվել էին  ռուս-սիրիական հարաբերությունները, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցերը: Այցի շրջանակներում ռուս պատգամավորները հանդիպել էին նաև  Սիրիայի հոգևոր առաջնորդների հետ, հումանիտար օգնություն էին տարել  այն դպրոցներին, որոնցում  սովորում են  սիրիացի զոհված զինվորների երեխաները: