Ռուս ուղղափառ  և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիները  բանակցում են  Հռոմի Պապի և Պատրիարք Կիրիլի  հնարավոր հանդիպման շուրջ: Այս մասին տեղեկացրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարքության մշակույթի հարցերով խորհրդի պատասխանատու,  եպիսկոպոս Տիխոնը  Հռոմում իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ տված հարցազրույցում: << Վերջին 30 տարիների ընթացքում հարաբերությունները Ռուս ուղղափառ և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների միջև երբեմն լարված են եղել:  Ներկայումս նրանք բարյացակամ և ուշադիր վերաբերմունք են ցուցաբերում միմյանց նկատմամբ: Հռոմի Պապի և Պատրիարք Կիրիլի հանդիպման վերաբերյալ բանակցություններ են ընթանում և հնարավոր է, որ մոտ ապագայում  այդ հանդիպման մասին առավել կոնկրետ տեղեկություններ ստանանք>>-ասել էր եպիսկոպոս Տիխոնը: