Բ. Օբաման այցելել էր մզկիթ

//Բ. Օբաման այցելել էր մզկիթ

Բ. Օբաման այցելել էր մզկիթ

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ` նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  այցելել էր Բալթիմոր քաղաքի մզկիթը և հանդիպել մուսուլմանական համայնքի հետ: Նախագահության ընթացքում սա Օբամայի առաջին այցն է  մզկիթ: Հանդիպմանը ներկա էին եղել մուսուլման հոգևորականներ,  համայնքի անդամներ, հասարակական ակտիվիստներ և այլոք: ԱՄՆ-ի նախագահը  դարձյալ խոսել էր կրոնական ազատության մասին: Նա քաղաքական որոշ գործիչների հակամուսուլմանական ելույթները  աններելի էր անվանել և նշել էր, որ  նման քարոզչությունը տեղ չունի և չի կարող ունենալ  ԱՄՆ-ում: <<Իսլամը համարվում է Ամերիկայի բաղկացուցիչը>>-ասել էր Օբաման: Նա ամերիկացիներին կոչ էր արել մերժել խտրականությունը, իսկ մուսուլմաններին `ծայրահեղական գաղափարախոսությունը:Նախագահի խոսքով <<Իսլամական պետություն>> խմբավորումը աղավաղված իսլամ է տարածում և սպանում անմեղ մարդկանց:   << Իսլամիստ գրոհայինները մուսուլմաններին չեն պաշտպանում, ընդհակառակը, նրանց զոհերի մեծ մասը  հենց մուսուլմաններ են: ԱՄՆ-ի համար ահաբեկչության դեմ պայքարի  լավագույն միջոցն է մերժել  ծայրահեղական կազմակերպությունների գործունեությունը և ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր երկրում իսլամի հետևորդները  ճնշումների չեն ենթարկվում>>-հայտարարել էր Բարաք Օբաման:

By | 2016-02-04T14:31:40+00:00 February 4th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն