Գերմանիայում կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 26-ը հայտարարել է   հալածվող քրիստոնյաների համար աղոթքի օր: Այս մասին տեղեկացված է Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի պաշտոնական կայքում: Գերմանացի եպիսկոպոսների հայտարարությունում նշված է. «Աղոթելով հալածվող եղբայրների ու քույրերի համար  մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, հավաստիացնում ենք, որ չենք մոռանում  դժվարին իրավիճակում հայտնված քրիստոնյաներին, մենք նրանց հետ ենք, մենք աղոթում ենք, որպեսզի դադարեցվեն  վայրագ բռնարարքները, որոնց ենթարկվում են Մերձավոր Արևելքի քրիստոնյաները»: