Invictory  կայքի տեղեկացմամբ`տեսաերիզը, որում  Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի փողոցում ոստիկանը բարձրաձայն փառաբանում է Աստծուն,  Facebook-ում  հավաքել է  ավելի քան 2 միլիոն դիտում:  Ոստիկանը իր ավտոմեքենային մոտենալու ճանապարհին  փառաբանության երգ է երգում: Նկարահանել էր  նրա գործընկերը և տեսաերիզը տեղադրել Facebook-ում: Մի քանի ժամ հետո  տեսաերիզը արդեն դիտել էր մեկ  միլիոն մարդ: <<Ես փառք եմ տալիս Աստծուն: Ես երկրպագում եմ Նրան>>-երգում է ոստիկանը Բրազիլիայում հայտնի քրիստոնյա երգչուհի Անդրեա Ֆոնտեսի   երգը:  Երկու շաբաթվա ընթացքում տեսաերիզը արդեն դիտել էր 2միլիոն մարդ, ավելի քան 3 հազար մարդ  մեկնաբանություն էր թողել: <<Փառք Աստծուն: Թող Աստված  պահպանի և օրհնի  քո  կյանքի օրերը և քեզ հետ լինի ամենուր>>-գրված է մեկնաբանություններից մեկում: