Արևմուտքը պատասխանատու է Մերձավոր Արևելքի ճգնաժամային իրավիճակի համար

//Արևմուտքը պատասխանատու է Մերձավոր Արևելքի ճգնաժամային իրավիճակի համար

Արևմուտքը պատասխանատու է Մերձավոր Արևելքի ճգնաժամային իրավիճակի համար

Սիրիայի կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ  III  Յունանը  Կանադա կատարած հովվական  այցի ընթացքում  հավատացյալների հետ հանդիպման ժամանակ   ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային մեղադրել էր Սիրիայի այսպես կոչված ապստամբներին աջակցելու համար: Պատրիարքի կարծիքով Արևմուտքի երկրների  պատկերացումները  ամբողջապես սխալ են,համաձայն  որոնց   << արդիականացված,  քաղաքակրթված ապստամբներին>> կարելի է հակադրել Բաշար Ասադին: Պատրիարքը  նման  քաղաքականությունը անվանել էր ի սկզբանե ոչ իրատեսական: Պատրիարք Յունանի խոսքով  այդ ապստամբներին  պատրաստել և  զինել են  Արևմուտքի հովանավորները, ովքեր մեծ պատասխանատվություն են կրում աղետալի վիճակի համար, որի մեջ հայտնվել է Մերձավոր Արևելքը:  Նա Արևմտյան երկրներին կոչ էր արել  ուղղել թույլ տրված սխալները  և գործուն միջոցներ ձեռք առնել կանգնեցնելու <<Իսլամական պետության>> առաջխաղացումը:  Պատրիարքի կարծիքով անհրաժեշտ է իրականացնել  ցամաքային ռազմական գործողություններ, այլ ոչ թե սահմանափակվել միայն օդային հարվածներով, որոնք զգալի արդյունք չեն կարող տալ և դրանց  հետևանով զոհվում են մեծ թվով խաղաղ բնակիչներ:

By | 2015-09-16T14:06:02+00:00 September 16th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն