Արևելյան եկեղեցիները կողմ են Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելուն

Գլխավոր/Նորություններ/Արևելյան եկեղեցիները կողմ են Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելուն
  • Արևելյան եկեղեցիները կողմ են Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելուն

Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիները և համայնքները համամիտ են  Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելու առաջարկի հետ: Այդ մասին  է վկայում  Մերձավորարևելյան եկեղեցիների   գործադիր կոմիտեի խորհրդակցությունը, որը կայացել է Կահիրեի  սուրբ Մարկոսի տաճարում: Խորհրդակցությանը մասնակցել են Ղպտի եկեղեցու Պատրիարք  Թեոդորոս II-ը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը, Երուսաղեմի  հույն- ուղղափառ Պատրիարք Թեոփիլոս III-ը, Անտիոքի  կաթոլիկ  Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ I Յունանը, Հորդանանի և Իսրայելի լյութերական համայնքի  նախագահ Մունիբ Յունանը: Հանդիպման ժամանակ  հաստատվել է, որ  քրիստոնեական միաբանությունը ենթադրում է կոնկրետ քայլեր` այդ թվում Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև  Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հալածանքների հարցը: Բարձրաստիճան հոգևորականները շեշտել են իսլամի  հետ երկխոսության զարգացման  անհրաժեշտությունը , մերձավորարևելյան տարածաշրջանում տարբեր կրոնների հետևորդների խաղաղ գոյակցության  կարևորությունը: Եկեղեցիների առաջնորդները դիմել են  աշխարհի քաղաքական և կրոնական առաջնորդներին` կոչ անելով պաշտպանել  կրոնական բազմակարծությունը, որը հանդիսանում խաղաղ գոյակցության կարևորագույն պայմաններից մեկը: