Մարդու իրավունքների  սիրիական  դիտորդական կենտրոնի տվյալների համաձայն  իսլամիստ ահաբեկիչների կողմից առևանգված  իտալացի ճիզվիտ քահանա Պաոլո դալ Օլիոն ողջ է: Այս տեղեկությունը տվել են  <<Իսլամական պետություն>>  խմբավորման նախկին երկու  գրոհայիններ , ովքեր լքել են  իսլամիստների շարքերը:  Քահանա Պաոլո դալ Օլիոյին առևանգել էին  2013 թվականի հուլիսին  Սիրիայի հյուսիս -արևելյան Ռակա քաղաքում: Մինչ օրս  նրա ճակատագրի մասին հավաստի տեղեկություններ չկան: Լուրեր էին հայտնվել նաև  նրա մահվան մասին: Սակայն վերջերս քաղդեա-կաթոլիկ պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոն  լրագրողներին հայտնել էր իր  համոզվածության մասին, որ Պաոլոն ողջ է:  Անհայտ է մնում նաև   Հալեպ քաղաքի  ուղղափառ  միտրոպոլիտ Պողոսի և սիրիա- յակովիտյան  եկեղեցու միտրոպոլիտ Յուհան մար Իբրահիմի  ճակատագիրը, որոնց առևանգել էին  2013 թվականին  Սիրիայում: Նշենք, որ ճիզվիտ քահանա Պաոլո դալ Օլիոյին առևանգել էին , երբ նա Ռակա  էր եկել բանակցելու միտրոպոլիտների ազատագրման համար: