ԱՄՆ-ը ղեկավարում են աթեիստները

//ԱՄՆ-ը ղեկավարում են աթեիստները

ԱՄՆ-ը ղեկավարում են աթեիստները

Ամերիկացի քաղաքական գործիչ և փաստաբան Դևիդ Լեյնը, ով աջակցում է  ընտանեկան ավանդական արժեքներին,  իր բլոգում գրել է, որ ԱՄՆ-ը քրիստոնեական արմատներին կարող  է վերադառնալ  միայն այն դեպքում, երբ հաղթեն <<կեղծ կրոնին>>`աթեիզմին: << Ժամանակակից Ամերիկայի հանրային կրթությունը, բարձրագույն կրթությունը, ԶԼՄ-ները, խոշոր բիզնեսը , Հոլիվուդը  ղեկավարում են աթեիստները: Իսկ նրանց գործունեության ծրագիրը  ամբողջապես դեմ է քրիստոնեական բարոյականությանը և առաքինությանը: Բարեպաշտ կանանց և տղամարդկանց  թվի նվազումը  և ղեկավարող դիրքերից նրանց հեռացնելը  սպառնալիք է ազատության և Ամերիկայի ապագայի համար: Սա պետք է ահազանգ հանդիսանա հզոր աղոթքների համար>>-գրել է Լեյնը: Նրա խոսքով աթեիզմը, որպես կրոն ԱՄՆ-ում հայտնվել է1963 թվականին  Գերագույն դատարանի գործունեության արդյունքում, ինչը նպատակ ուներ  նվազագույնի հասցնել  քրիստոնեության քաղաքական և հասարակական ազդեցությունը: <<Նրանք ցանկանում են կրոնը առանձնացնել հասարակական կյանքից` անտեսելով այն փաստը, որ  ամերիկյան ազատության և անկախության սերմերը  ի սկզբանե ցանել էին քրիստոնյաները>>-նշել էր Դևիդ Լեյնը: Նրա խոսքով աթեիստները փորձում են ոչնչացնել  մշակույթը, այն հիմքը, որը դրվել է Աստվածաշնչի համաձայն: Լեյնը շեշտել էր, որ Ամերիկայի հիմնադիրների կարծիքով հասարակական և քաղաքական կյանքի  առաջնային կարևորությունը պետք է կրոնը ունենա:  Ավարտելով իր հոդվածը`Դևիդ Լեյնը մեջբերել էր 17-րդ դարի քրիստոնյա մի հեղինակի խոսքերը, որոնք շատ կարևոր են ներկայիս հովիվների համար. << Մեղքի ժամանակները մշտապես  եղել են աղոթքի ժամանակներ սրբերի համար: Այո, քրիստոնյաները դա կարող են և պետք է անեն` ծոմ պահեն և աղոթեն>>:

By | 2015-09-17T13:57:25+00:00 September 17th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն