Christian Today-ի համաձայն`Վաշինգտոնի Ազգային տաճարում բողոքական հովիվը, մուսուլման իմամը և այլ կրոնների ներկայացուցիչներ ստորագրել են  փաստաթուղթ, որը կոչվում է <<Կրոնի ազատությանը հավատարիմ մնալու պարտավորություն>>: Տարբեր կրոնների ծառայողները  ԱՄՆ-ի կառավարությանը,  քաղաքական գործիչներին և ամբողջ ազգին  կոչ են արել պաշտպանել հավատացյալների իրավունքները և դեմ  կանգնել  ծայրահեղականությանը, ատելությանը և խտրականությանը: Փաստաթղթում մասնավորապես ասված է.<<Մեր կրոնները սովորեցնում են, որ պետք է  պաշտպանենք հասարակության բոլոր անդամների իրավունքները և ազատությունը, ներառյալ այն մարդկանց, որոնց հավատքը տարբերվում է մեր հավատքից: Նման մոտեցումը  պահպանում և աջակցում  է ամերիկյան հիմնարար արժեքներին>>:  LifeWayResearch կենտրոնի վերջին հետազոտությունների համաձայն ամերիկացի բողոքական հովիվների  մոտավորապես կեսը  համամիտ է, որ  ԱՄՆ-ում քրիստոնեությունը և իսլամը պետք է ձգտեն խաղաղ գոյակցության: