Ամերիկայի կաթոլիկ առաջնորդները հանդիպել են Բարաք Օբամայի հետ

Գլխավոր/Նորություններ/Ամերիկայի կաթոլիկ առաջնորդները հանդիպել են Բարաք Օբամայի հետ

Ամերիկայի կաթոլիկ առաջնորդները հանդիպել են Բարաք Օբամայի հետ

CNA գործակալության տեղեկացմամբ` ԱՄՆ-ի Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի առաջնորդները հանդիպել են նախագահ Բարաք Օբամայի հետ: Զրույցի ժամանակ  քննարկել էին   բազմաբնույթ հարցեր` այդ թվում  հավատքի ազատության,  գաղթականության,  կլիմայի փոփոխության, Մերձավոր Արևելքի իրավիճակի, երկրում  բանտային բարեփոխումների վերաբերյալ հարցերը: Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ, Լյուիսվիլ քաղաքի արքեպիսկոպոս Ջոզեֆ Կուրցը հայտարարել էր, որ նախագահի հետ այդ հանդիպումը  Հռոմի Պապի սկսած երկխոսության շարունակությունն է: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը,  Վաշինգտոնի արքեպիսկոպոս,  կարդինալ Դոնալդ Վուերլը և այլոք: