Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  հայտարարել է, որ երկրում բնակվող մուսուլմանների  մեծ մասը  պահպանում է Գերմանիայի օրենքները: << Գերմանիայում  գործում է հավատքի ազատությունը և դա իհարկե տարածվում է նաև մուսուլմանների վրա: Մուսուլմանների մեծ մասը  հետևում է իսլամին  Գերմանիայի Սահմանադրության շրջանակներում>>-ասել էր կանցլերը Ինդոնեզիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:  Ավելի վաղ  աջ ուղղվածության << Այլընտրանք  Գերմանիայի համար>> կուսակցությունը հայտարարել էր, որ իսլամը անհամատեղելի է Գերմանիայի Սահմանադրության հետ: Ի պատասխան այդ հայտարարության Գերմանիայի  մուսուլմանների  կենտրոնական խորհրդի  ղեկավար Այման Մայզեկը << Այլընտրանք  Գերմանիայի համար>> կուսակցությանը համեմատել էր  նացիստական կուսակցության հետ:<< Հիտլերի իշխանությունից հետո առաջին անգամ  կուսակցություն է հայտնվել, որը փորձում է վարկաբեկել  կրոնական մի ամբողջ համայնք և հարցականի տակ է դնում դրա գոյությունը>>-հայտարարել էր Մայզեկը: Նշենք, որ անցյալ  տարվա աշնանը  Գերմանիայի  Սահմանադրության  21հոդվածներ թարգմանել էին արաբերեն և ավելի քան 10 հազար օրինակ  բաժանել փախստականներին: