ՄԱԿ-ի  փախստականների հարցերով Գլխավոր կոմիսար, Պորտուգալիայի նախկին վարչապետ  Անտոնիու  Գուտերեշը  ԱՄՆ-ում ունեցած իր ելույթում   կոչ է արել թույլ չտալ  Մերձավոր Արևելքից քրիստոնյաների արտաքսումը: Նա նշել էր, որ դա ոչ միայն իր պաշտոնական դիրքորոշումն է, այլ նաև որպես հավատացյալ կաթոլիկի: <<Իմ հայրենիքում  մարդիկ դեռ  պաշտում էին  ծառերին և գետերին, երբ  քրիստոնյաները Մերձավոր Արևելքում բանավիճում էին Սուրբ Հոգու բխելիության հարցի շուրջ: Մերձավոր Արևելքը  քրիստոնեության օրրանն է>>-հայտարարել էր  Անտոնիու  Գուտերեշը և շարունակել.<<Ինձ համար սարսափելի է, որ  այդ տարածաշրջանից դուրս են մղում քրիստոնյա համայնքներին: Կարծում եմ միջազգային հանրությունը ամեն ինչ պետք է անի, որպեսզի թույլ չտա քրիստոնյաների արտաքսումը: Դա  կլինի քրիստոնեության և Մերձավոր Արևելքի  գենետիկ կոդի  անդամահատում: Անհրաժեշտ է պահպանել քրիստոնյա համայնքները  այն վայրերում, որտեղից քրիստոնեությունը տարածվել  է ամբողջ աշխարհում>>: