Daily Archives: April 22, 2016

Հայությունը կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին  համայն հայությունը կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միլիոնավոր հայեր Հայաստանում և սփյուռքում  գլուխ կխոնարհեն   մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակի առջև:  Հազարամյակների դժվարին  ճանապարհ անցած և մարդկային քաղաքակրթությունը հարստացրած հայ ժողովրդի  կյանքում օրհասական   ժամանակաշրջանը վրա հասավ Առաջին համաշխարհային  պատերազմի տարիներին, երբ տեղահանության  ենթարկվեց և բնաջնջվեց  Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ցեղասպանության օր

  • Դիարբեքիրի քրիստոնյաները պահանջում են վերադարձնել բռնագրավված տաճարները

Դիարբեքիրի քրիստոնյաները պահանջում են վերադարձնել բռնագրավված տաճարները

<<Fides>> գործակալության համաձայն` Թուրքիայի հարավում գտնվող Դիարբեքիր քաղաքում  քրիստոնեական հիմնադրամը և ավետարանական համայնքը  դատարան են  դիմել` պահանջելով  վերադարձնել իշխանությունների կողմից   բռնագրավված  եկեղեցիները: Այս տարվա  մարտի վերջին, երբ Դիարբեքիրում զինված բախումներ էին տեղի ունենում թուրքական բանակի և  քրդական  զինված կազմավորումների միջև,  Թուրքիայի իշխանությունների հրամանով  փակվել էին  քաղաքի կենտրոնում գտնվող բոլոր տաճարները: Դա հիմնավորել  էին այն հանգամանքով, 

  • Սիդնեյի հայ համայնքը երթ կանցկացնի

Սիդնեյի հայ համայնքը երթ կանցկացնի

Slaq.am կայքի տեղեկացմամբ` ապրիլի 24-ին Սիդնեյի հայ համայնքը  քաղաքի կենտրոնում արդարության քայլերթ կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Երթին կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ, ինչպես նաև քաղաքական, մշակութային, մարդասիրական կազմակերպություններ, հայկական  համայնքի անդամներ: Ցուցարարները կհավաքվեն Սիդնեյի Հայդ Պարկում, այնուհետեւ կանցնեն քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով: Ցուցարարները  ծաղկեպսակ կդնեն Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի շենքի առջև տեղադրված

  • Ապրիլի 24-ին Գլենդելի բոլոր դպրոցները փակ են լինելու

Ապրիլի 24-ին Գլենդելի բոլոր դպրոցները փակ են լինելու

Հայկական լրատվական կայքերը տեղեկացնում են որ Գլենդելը դարձել է ԱՄՆ-ի  առաջին քաղաքը, որտեղ ապրիլի 24-ին բոլոր դպրոցներն փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: ԱՄՆ-ի  Հայ դատի հանձնախմբից տեղեկացրել են, որ Գլենդելի համայնքային դպրոցական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 24-ը հռչակել <<Հայոց ցեղասպանության հիշատակության օր>>:   <<Սա մեծ օր է Հայ դատի և բոլոր նրանց համար,

  • Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը azatutyun.am կայքի համաձայն`ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին՝ համատեղ աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածել պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության: Հայաստանի արտգործնախարարությունը նաև հիշեցնում է, որ Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000 թվականին:

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

azatutyun.am կայքի համաձայն`ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:Բանաձևում կոչ է

  • Ապրիլի 24-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միությունը ակցիա կանցկացնի Թուրքիայի  դեսպանատան մոտ

Ապրիլի 24-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միությունը ակցիա կանցկացնի Թուրքիայի  դեսպանատան մոտ

NEWS.am կայքի տեղեկացմամբ` ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան  մոտ կկայանա Ռուսաստանի հայերի միության ակցիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այդ ոճրագործության  միջազգային դատապարտմանը, ապագայում ցեղասպանություններից խուսափելու համար։ Ակցիային մասնակցելու են  «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական  կազմակերպությունը, Ռուս-հայկական համագործակցության, Մոսկվայի հայկական համայնքի, Ռուսաստանում Ջավախահայերի, «Արարատ» մշակութա-լուսավորչական միության, երիտասարդության եւ մտավորականության ներկայացուցիչներ։  Ակցիային հրավիրվում են մասնակցելու բոլոր