Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի ավետարանիչ   Ֆրանկլին Գրեհեմը սկսել է  աղոթքի և քարոզչության  արշավը, որը կոչվում է <<Ամերիկայի վճռականություն>>: Աղոթքի առաջին  հավաքը կայացել էր հունվարի 5-ին Այովա  նահանգի մայրաքաղաք  Դե Մոյնի  կառավարության  շենքի առջև: Գրեհեմը աղոթել էր իր ընտանիքի, ծառայողական թիմի և աղոթքին մասնակցած  մարդկանց հետ: Նշենք, որ  2016 թվականի ընթացքում ամերիկյան բոլոր նահանգներում աղոթքի  շրջագայություն անցկացնելու իր մտադրության մասին  Ֆրանկլին Գրեհեմը  հայտարարել էր անցյալ տարվա սեպտեմբերին: Զուգահեռներ անցկացնելով  Նեեմիայի գրքի պատմության և Ամերիկայի ներկայիս վիճակի միջև  Գրեհեմը ասել էր.  <<Ամերիկայում կործանվում են աստվածաշնչյան բարոյականության պատերը:  Քրիստոնեությունը  և մեր կրոնական ազատությունը պաշարման մեջ են: Մենք չենք կարող ոչինչ չանել: Պետք է Նեեմիայի նման համարձակորեն ոտքի կանգնենք և մեր ազգի անունից  աղաղակենք Աստծուն: Աստվածաշունչը մեզ կոչ է անում լինել այս աշխարհի աղը և լույսը:Պետք է դադարենք հանդիսատեսի կարգավիճակում լինելուց և  ակտիվորեն մասնակցենք  երկրի կյանքին,  աղոթենք, որպեսզի դադարի  ամերիկյան ազգի բարոյական  կործանումը>>: