Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնաբանել է  Մարսել քաղաքի հրեական համայնքի ղեկավար, րաբբի Ցվի Ամարի հայտարարությունը:Րաբբին հրեաներին կոչ էր անում անվտանգության նկատառումներով չկրել կիպա (հրեա տղամարդկանց ավանդական գլխարկ): <<Շատ ցավալի է, որ մեր երկրի քաղաքացիները   իրենց հավատքի համար ենթարկվում են հարձակումների և պաշտպանվելու համար մտածում են թաքցնել իրենց կրոնական պատկանելությունը>>-ասել էր նախագահը: Այս մասին տեղեկացնում է Jewish Telegraphic գործակալությունը: Րաբբի Ցվի Ամարը գլխարկ չկրելու կոչ էր արել այն դեպքից հետո, երբ  Մարսելի սինագոգի մոտ  դանակահարել էին  հրեա պատանու, իսկ մուսուլման դպրոցականը դանակով զինված  հարձակվել էր հրեա ուսուցչի վրա:  Րաբբի Ամարը  իր ուղերձում  նշել էր, որ հրեաները դարձյալ դարձել են հակահրեական հարձակումների թիրախ  և իրենց ազգությունը չթաքցնող  հրեաներին  սպառնում է ֆիզիկական հաշվեհարդար: Սակայն գլխարկ չկրելու կոչի հետ համաձայն չի  Ֆրանսիայի գլխավոր րաբբին: Նրա խոսքով, եթե հրեաները  չդնեն կիպաները , ապա  դա կդիտարկվի, որպես արմատական իսլամիստների  հաղթանակ:  Նշենք, որ Փարիզի հրեական համայնքից հետո

Մարսելի  համայնքը   մեծությամբ երկրորդն է:  Ունի  ավելի քան 7հազար անդամ: