Քենիայի  բանակը հարևան Սոմալիում  ռազմական լայնամասշտաբ գործողություններ է սկսել <<Աշ Շաբաբ>> իսլամական  խմբավորման դեմ ` ազատելու իսլամիստ գրոհայինների կողմից գերևարված զինվորներին: Քենիայի բանակի  գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Սամսոն Մվատետի խոսքով, հունվարի 15-ին  իսլամիստները հարձակվել էին Սոմալիի հարավում տեղակայված  քենիական ռազմաբազայի վրա:  Հարձակման արդյունքում  զոհված և գերևարված զինվորների մասին ճշգրիտ տվյալներ չեն հրապարակվել:  Քենիացի զինվորները Սոմալիում են գտնվում  Աֆրիկյան միության մանդատով խաղաղարար առաքելություն իրականացնելու համար:  Գեներալը հավաստիացրել  է, որ քենիացի զինվորները ամեն ինչ կանեն  գերիներին ազատելու համար: <<Աշ Շաբաբ>> խմբավորումը հայտնի է իր դաժանություններով  հատկապես քրիստոնյաների հանդեպ: Հարձակումներ են իրականացրել  և սպանել  մեծ թվով քրիստոնյաներ: