Կալիֆորնիա նահանգի Saddleback եկեղեցու հովիվ Ռիկ Ուորրենը բոլոր եկեղեցիներին կոչ է արել աղոթել Չարլսթոն քաղաքի աֆրոամերիկյան մեթոդական Emanuel եկեղեցու համար, որտեղ ահաբեկչության հետևանքով սպանվել է 9 մարդ: Facebook-ի էջում կատարած գրառման մեջ հովիվ Ուորրենը կոչ է անում միաբանվել.<<Հանցագործը մտադիր էր բաժանել մարդկանց, ուրեմն պետք է միաբան լինենք մեր վշտում: Նա ցանկանում էր ռասսայական պատերազմ սկսել, մենք պետք է խաղաղարարներ լիենենք, ցուցաբերենք միաբանություն, արդարություն մեր եկեղեցիներում >>: Ռիկ Ուորրենը անդրադարձել էր նաև զոհվածների հարազատների կողմից սպանության համար մեղադրվող 21-ամյա Դիլան Ռուֆին ներելուն: Նա մեջբերել էր աստվածաշնչյան խոսքերը.<<Մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին>> Հռովմ. 12:21: << Այսօր մեր մշակույթում ուժեղ է ատելությունը, սակայն սերն ավելի զորեղ է և սերը միակն է, որով կարող ենք հաղթել չարին>> -գրել է հովիվը: Նա կոչ է արել միաբանվել և աղոթել քրիստոնյաների ամրության համար:<<Տեր Աստված օգնիր մեզ պաշտպանել կյանքը բռնության և մահվան այս մշակույթում, զորացրու մեզ, որպեսզի կարողանանք բարությամբ պատասխանել չարին, օգնիր բարին գործելու և սեր ցուցաբերելու ատելության հանդեպ>>- գրառել էր իր էջում Ռիկ Ուորրենը: