Սեպտեմբերի 2-ին և 3-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացել է իսլամի և քրիստոնեության  ներկայացուցիչների  համաժողով,որը նվիրված էր  Սիրիայի և Իրաքի քրիստոնեական համայնքների վիճակին:  Միջկրոնական հանդիպումը կայացել էր  Կոստանդնուպոլսի պատրիարքության և Միջկրոնական ու միջմշակութային երկխոսության միջազգային կենտրոնի հովանու ներքո: Ի դեպ այդ կենտրոնը ստեղծել են Սաուդյան Արաբիան,  Ավստրիան և Իսպանիան: << Շատ կարևոր է, որպեսզի կրոնական տարբեր համայնքների առաջնորդները  իրենց միասնական կարծիքը հայտնեն ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ և հանդես գան  հալածվող համայնքների պաշտպանությամբ: Քրիստոնյաները  մերձավորարևելյան հասարակության անբաժանելի մասն են կազմում, նրանք այդ տարածաշրջանում ապրում են երկու հազար տարուց ավելի: Քրիստոնեական համայնքի ոչնչացումը  իսկական աղետ կդառնա այդ տարածաշրջանի համար>>- հայտարարել էր  Կոստանդնուպոլսի պատրիարքության ներկայացուցիչ, միտրոպոլիտ  Էմանուելը: