Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել 106 մարդու, ովքեր մասնակից  են քրիստոնյա ամուսինների դաժան սպանությանը: Դատարանը հաստատել է, որ  անցյալ տարի Կոտ Ռադա  Կիշեն քաղաքում երեք աստվածաբան մուսուլմաններ  սադրել էին ամբոխին հաշվեհարդար տեսնել  Մեսիխ ամուսինների հետ այն բանից հետո, երբ նրանք տանը գտել էին Ղուրանի այրված թերթեր: Մոտ 400  մարդուց բաղկացած ամբոխը ծեծել էր ամուսիններին,պահանջել իսլամ ընդունել, իսկ հետո ողջ ողջ այրել աղյուսներ թրծելու վառարանում: Պակիստանի դատարանի կարծիքով այդ հանցագործությանը մասնակից ավելի քան 30 մարդ թաքնվում է արդարադատությունից