InfoCatolica -ն տեղեկացնում է , որ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը Եվրոպայի քրիստոնյաներին կոչ է արել դեմ կանգնել այն օրենքներին, որոնք խոչընդոտում են իրենց հավատքը ազատորեն դավանելուն: Պապի խոսքով Եվրոպայի քրիստոնեական եկեղեցիները`կաթոլիկները, ուղղափառները, բողոքականները պետք է միասնական և արդյունավետ պատասխան տան աշխարհիկ մարտահրավերներին: Այս մասին Պապը խոսել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի և Եվրոպայի եպիսկոպոսական խորհրդի ամենամյա համատեղ նիստի մասնակիցների հետ Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ: «Այսօր Եվրոպայի եկեղեցիները և եկեղեցական համայնքները կոչված են լուծելու նոր, լուրջ խնդիրներ, որոնց մենք պետք է միաբանված պատասխան տանք: Օրենքի կողմից առաջադրված հանդուրժողականության սկզբունքը սխալ է մեկնաբանվում, ինչը խանգարում է մարդկանց ազատորեն արտահայտել իրենց կրոնական համոզմունքները: Եկեղեցիները պետք է համատեղ աշխատեն, օգնեն պատերազմներից, հալածանքներից և տառապանքներից փրկված գաղթականներին և փախստականներին »-նշել էր Ֆրանցիսկ I-ը: Նա հայտարարել էր, որ Եվրոպայի քրիստոնյաները պետք է «աղոթեն և ակտիվորեն աշխատեն` առաջ մղելու խաղաղ գոյակցության և երկխոսության արժեքները»: