Լիբանանյան tayyar.org կայքի տեղեկացմամբ`Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին Սուրբ Ծննդյան տոնի առիթով այցելել էր Լազարների քրիստոնյա ընտանիքին, որոնց 18 տարեկան որդին`Ռոբերտը զոհվել է 1979 թվականի իսլամական հեղափոխության ժամանակ: << Իմ ուրախությունը աննկարագրելի է: Իրանի հոգևոր առաջնորդը հյուրընկալեց իմ տանը: Ուղղակի անհավատալի է>> -հայտարարել էր ընտանիքի հայրը: Զրույցի ընթացքում Ալի Համենեին նշել էր քրիստոնյա համայնքի հոգևոր արիության և ուժի մասին: << Մենք պետք է քայլենք ձեռք ձեռքի տված, որպեսզի նոր Իրան կառուցենք: Տարբերություն չկա քրիստոնյաների և մուսուլմանների միջև, մենք բոլորս իրանցիներ ենք: Երբ խոսքը գնում է հայրենիքի պաշտպանության մասին, ապա ոչ մի տարբերություն չկա, թե ինչ հավատքի ես>>- ասել էր ընտանիքի մայրը: Իր հերթին էլ Իրանի հոգևոր առաջնորդը ասել էր. << Բոլոր պատերազմներից և հալածանքներից քրիստոնյաները դուրս են եկել գլուխը բարձր պահած, իսկ իրանցի միասնական ժողովուրդը ապացուցել է իր հասունությունը և հավատքի հանդուրժողականությունը>>: Այցի ավարտին Ալի Համենեին շնորհակալություն էր հայտնել Լազար ամուսիններին ջերմ ընդունելության համար և բարեմաղթել էր երկար տարիների կյանք: