Նոր Օռլեանի Դիլլարդի անվան համալսարանի շրջանավարտներին  ուղղված շնորհավորական խոսքում հայտնի դերասան Դենզել Վաշինգտոնը խորհուրդ էր տվել  «կյանքում առաջին տեղում դնել Աստծուն»: «Դրեք Աստծուն առաջին տեղում, դրեք Աստծուն առաջին տեղում  ձեր բոլոր գործերում: Դուք նայում եք ինձ և մտածում, որ ամեն ինչին ինքս եմ հասել, սակայն այդ ամենը ինձ տրվել է Աստծո շնորհով: Հասկացեք,  դա ընծա է» -ասել էր դերասանը:  Նա պատմել էր իր անցած ճանապարհի մասին. «Ես պահպանում էի Աստծուն իմ կյանքում և Աստված էլ ինձ էր պահպանում և խոնարհեցնում: Աստված միշտ ինձ հետ է: Ձեր բոլոր գործերում հուսացեք Աստծուն»-հայտարարել էր Վաշինգտոնը: Ելույթից հետո Դենզել Վաշինգտոնին  շնորհել էին  Հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի կոչում: