Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը հայտարարել է, որ երկրի կառավարությունը  օրենքի նախագիծ է մշակում, համաձայն որի քաղաքացիությունից կզրկվեն այն մարդիկ, ովքեր Մերձավոր Արևելքում կռվում են իսլամիստ գրոհայինների շարքերում: Օրենքում նախատեսված միջոցները վերաբերում են  նաև այն իսլամիստներին, ովքեր հանցագործություններ կգործեն Ավստրալիայի տարածքում: Պաշտոնական տվյալների համաձայն  Իրաքում և Սիրիայում արմատական իսլամիստների շարքերում կռվում են  Ավստրալիայի ավելի քան հարյուր քաղաքացիներ: Եվս 150-գտնվում են երկրի ներսում, սակայն պատրաստ են  աջակցելու արմատական ծայրահեղականներին:  Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները  խստացրել էին  հակաահաբեկչական  օրենսդրությունը: Ներկայումս Իրաք կամ Սիրիա մեկնելու համար երկրի քաղաքացիները կդատապարտվեն տաս տարվա ազատազրկման: Ի դեպ` վերջերս Ավստրալիայի լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Սիդնեյի բնակչուհի, 26 տարեկան մուսուլման երիտասարդ կինը թողնելով երկու մանկահասակ երեխաներին, մեկնել է  Սիրիա`միանալու իսլամիստ գրոհայիններին: