Ականատես լինելով <<Իսլամական պետություն>> խմբավորման  դաժանություններին և վայրագություններին,որոնք կատարվում են Ալլահի անունով, ավելի ու ավելի մեծ թվով մուսուլման քրդեր  քրիստոնեություն են ընդունում: Այս մասին  The Gospel Herald թերթին պատմել են Իրաքում աշխատող քրիստոնյա միսիոներները: << Մարդիկ ցանկանում են տեղեկանալ Հիսուսի մասին` լսելով  հրաշքների, բժշկությունների, գթասրտության և սիրո մասին>>-պատմել են միսիոներները: Նրանց խոսքով  քրիստոնեությանը ծանոթանալ ցանկացողների թիվը շատ  մեծ է: ՄԱԿ-ի տվյալներով ներկայումս  Իրաքի Քուրդիստանում  ապաստանել են ավելի քան 900 հազար փախստականներ Սիրիայից և Իրաքի իսլամիստների կողմից գրավված տարածքներից: Քրիստոնեական  ճամբարներում փախստականներին  տաք հագուստ են տալիս, տաքացուցիչներ, սնունդ: Քրիստոնյա  միսիոներների խոսքով  օգնելով կարիքի մեջ գտնվող մարդկանց իրենք  գործնականում ցույց են տալիս  քրիստոնեական սերը: