Եգիպտոսի ոստիկանները ազատագրել են Էլ Մինիա նահանգում իսլամիստների կողմից առևանգված երիտասարդ չորս ղպտիների: Հանցագործները նրանց պահել էին լեռնային տեղանքում: Ոստիկանական գործողությունների ժամանակ հաջողվել է ձերբակալել առևանգողներից երկուսին : Ղպտի երիտասարդները պատմել են, որ իրենց ծեծում էին և սպառնում սպանել, եթե չվճարեն 600 հազար եգիպտական ֆունտ ( մոտ 70հազար եվրո) փրկագին: