Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին  հաստատել է  միասեռ ամուսնությունները օրհնելու հնարավորությունը: Մեկ ու կես տարի տևած բանավեճերից հետո այդ  որոշումը  ընդունվել  է   մայիսի 17-ին  ֆրանսիական Սեթ քաղաքում կայացած   սինոդի նիստում: Սինոդի հայտարարության մեջ ասված է. << Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին   միասեռ զույգերին ընդունում է այնպիսին,  ինչպիսին  նրանք կան, սակայն  հարգում է հակառակ կարծիքները: Եկեղեցու ղեկավարությունը  հնարավոր է համարում միասեռ զույգերին օրհնելը, եթե նրանք ցանկանում են  իրենց ամուսնությունը  բերել Աստծո առաջ>>: Հայտարարության մեջ նշված է նաև, որ այն հովիվները կամ էլ  եկեղեցական  համայնքները, որոնք դեմ են  նման  ամուսնություններին,   կարող են մերժել միասեռ զույգերին, քանի որ պարտադրված չեն կնքելու նման ամուսնությունները: Նշենք, որ միասեռ ամուսնությունները օրհնելու օգտին կողմ են քվեարկել սինոդի  94 անդամներ, իսկ դեմ `3-ը: Ի դեպ` Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին ստեղծվել է 2013 թվականին  ավետարանական- լյութերական և  ռեֆորմատորական համայնքների միավորման արդյունքում: Եկեղեցին ունի 270 հազար անդամ, 465 հովիվներ և 960 տաճարներ: