Ֆրանսիայի Փլոերմել  քաղաքի դատարանը որոշել է ապամոնտաժել  Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II –ի հուշարձանը, որի հեղինակը Զուրաբ Ծերեթելին է: Հուշարձանը տեղադրել են 2006 թվականին: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկացմամբ` դատարանի վճիռը հիմնված է 1905թվականին ընդունված օրենքի վրա, համաձայն որի  Եկեղեցին անջատված է պետությունից: Ուստի հուշարձանը  տեղադրել են`  խախտելով օրենսդրությունը: Դատական իշխանությունների կարծիքով  օրենսդրությանը հակասում է ոչ թե հուշարձանը, այլ հուշարձանի մոտ գտնվող կամարը, որի վրա կանգնեցված է 8 մետրանոց խաչ: Դատավճիռը կատարելու համար դատարանը 6 ամիս  է տվել: Քաղաքային խորհուրդը մտադիր է բողոքարկել այս վճիռը: Ի դեպ տեղադրման օրից Հովհաննես Պողոս II –ի այս  հուշարձանը քաղաքի բնակչության շրջանում    հակասական արձագանքներ էր առաջացրել: Իսկ հուշարձանի   հեղինակ , քանդակագործ Զուրաբ Ծերեթելին ստացել էր   Փլոերմելի պատվավոր քաղաքացու կոչում: