Վ. Պուտինը Սուրբ Ծնունդը դիմավորել է գյուղական եկեղեցում

//Վ. Պուտինը Սուրբ Ծնունդը դիմավորել է գյուղական եկեղեցում

Վ. Պուտինը Սուրբ Ծնունդը դիմավորել է գյուղական եկեղեցում

Ռուսական ԶԼՄ-ների տեղեկացմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը դիմավորել է Տվերի շրջանի Տուրգինովո գյուղի եկեղեցում, որտեղ դեռևս հեղափոխությունից առաջ `1911 թվականին մկրտել էին նրա ծնողներին: Վ. Պուտինը առաջին անգամը չէ, որ այցելել է Տուրգինովո գյուղը: Այդտեղ է գտնվում նախագահի տատի գերեզմանը: Տուրգինովո գյուղի եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գմբեթը և զանգակատունը ավերել էին, տաճարը թալանել, փակել, իսկ հետո ակումբ էին դարձրել: Եկեղեցին վերաբացվեց 2007 թվականին: Տաճարի վերականգմանը զուգընթաց սկսել էին ուսումնասիրել եկեղեցական արխիվները: Այդ ժամանակ էլ հայտաբերել էին, որ այդ վայրում դարեր շարունակ բնակվել են Վ. Պուտինի նախնիները: Ռուսաստանի նախագահը աջակցել էր տաճարի վերականգման աշխատանքներին, օգնել հիմնադրելու հոգևոր առողջության կենտրոն:

By | 2016-01-12T13:05:00+00:00 January 12th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն