Վ.Պուտինը կհանդիպի Հռոմի Պապի հետ

//Վ.Պուտինը կհանդիպի Հռոմի Պապի հետ

Վ.Պուտինը կհանդիպի Հռոմի Պապի հետ

Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վատիկանի ներկայացուցիչ Չիրո Բենեդետին  հայտնել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  հունիսի 10-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ  Վ. Պուտինի Իտալիա կատարելիք  պաշտոնական այցի շրջանակներում   քննարկում են Պապի հետ  նախագահի հանդիպման հնարավորությունը: Նշենք, որ առաջին անգամ Պապը և նախագահը հանդիպել են 2013 թվականին: Այդ ժամանակ Վ.Պուտինը հանդիպումից ուշացել էր մոտ 50 րոպե, սակայն  նրանց զրույցը տևել էր նախատեսվածից կրկնակի անգամ ավելի, որի ժամանակ նախագահը ողջյուններ էր հաղորդել Պատրիարք Կիրիլից:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն