Վրաց Պատրիարքը կոչ է արել դադարեցնել հղիության արհեստական ընդհատումները

//Վրաց Պատրիարքը կոչ է արել դադարեցնել հղիության արհեստական ընդհատումները

Վրաց Պատրիարքը կոչ է արել դադարեցնել հղիության արհեստական ընդհատումները

Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը  կիրակնօրյա ավանդական իր քարոզում  կոչ էր արել դադարեցնել հղիության  արհեստական ընդհատումները: Իր քարոզում Պատրիարքը ասել էր. <<Ցանկանում եմ  դիմել բոլորին, անհրաժեշտ է Վրաստանում դադարեցնել հղիության ընդհատումը: Պետք է հիշել, որ դա  երեխայի սպանություն է և  մեծ մեղք: Ցանկանում եմ  հատկապես դիմել այն բժիշկներին, ովքեր կատարում են  հղիության ընդհատումներ:  Նրանք  սարսափելի մեղք են գործում: Պետք է հղիության արհեստական ընդհատումը  դադարեցնել  և ունենալ այնքան երեխաներ, որքան տվել է Աստված>>: Ի դեպ Վրաստանի Ուղղափառ եկեղեցու  նախաձեռնությամբ  ամեն երկուշաբթի օրը երեկոյան  աղոթելու են  երեխաների  համար:  Առաջին աղոթքը Սուրբ Երրոդության եկեղեցում մայիսի 18-ին  առաջնորդել էր Պատրիարք Իլիա 2-րդը: Ի դեպ Պատրիարք Իլյա II-ը  անձամբ մկրտել է  հազարից ավել երեխաների:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն