Վենետիկի քաղաքագլուխը ցանկանում է արգելել համասեռամոլների շքերթները

//Վենետիկի քաղաքագլուխը ցանկանում է արգելել համասեռամոլների շքերթները

Վենետիկի քաղաքագլուխը ցանկանում է արգելել համասեռամոլների շքերթները

BBC-ի տեղեկացմամբ` Վենետիկի նոր քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն  հայտարարել է, որ փորձելու է քաղաքում արգելել համասեռամոլների շքերթները: Repubblica թերթին տված հարցազրույցում նա ասել էր.<<Իմ քաղաքում  համասեռամոլների շքերթ չի լինի>>: Քաղաքագլուխը այդ շքերթները անվանել էր << գռեհիկ ֆարս>>: Այս հայտարարությունը  առաջացրել է  սեռական փոքրամասնությունների և իրավապաշտպանների զայրույթի ալիքը: <<Arcigay>> իրավապաշտպան կազմակերպության ղեկավար  Փլաբիո Ռոմանին  կոշտ քննադատության էր ենթարկել Բրունյարոյին  և հրավիրել էր  նրան մասնակցել համասեռամոլների հաջորդ շքերթին: Ի դեպ վերջերս  նորընտիր քաղաքագլուխը կարգադրել էր դպրոցական գրադարաններից դուրս բերել  բոլոր այն գրքերը, որոնցում  հիշատակվում են միասեռ կապերի մասին: Այս քայլի համար նույնպես  Բրունյարոյի հասցեին հնչել էին բազմաթիվ քննադատական խոսքեր: Մասնավորապես այդ որոշումը դատապարտել էր բրիտանացի հայտնի երաժիշտ, նաև հայտնի համասեռամոլ Էլթոն Ջոնը, ով Instagram-ի իր էջում քաղաքագլխին անվանել էր կոպիտ երեսպաշտ:  Բրունյարոն Twitter-ում  երաժշտին մեղադրել էր լկտիության համար:  Նշենք, որ Լուիջի Բրունյարոն  աջ կենտրոնամետ ուժերի ներկայացուցիչ է և Վենետիկի քաղաքագլուխ է ընտրվել ընթացիկ տարվա հունիսին:

By | 2015-08-31T12:31:50+00:00 August 31st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն