Ռուս Ուղղափառ եկեղեցին արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը

//  Ռուս Ուղղափառ եկեղեցին արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը

  Ռուս Ուղղափառ եկեղեցին արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը

Ռուս Ուղղափառ եկեղեցին ողջունել է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նույն օրը նշելու  Հռոմի Պապի  մտադրությունը, բայց քանի որ տարբեր լրատվամիջոցներ տարբեր ձևով են ներկայացնում Պապի խոսքերը, ուստի  պետք է նախ  ծանոթանալ  Պապի  ճշգրիտ հայտարարությանը: Այս մասին հայտարարել է  Մոսկվայի պատրիարքության արտաքին կապերի բաժնի փոխնախագահ, քահանա Նիկոլայ Բալաշևը:  Նրա խոսքով Հռոմեական- կաթոլիկ եկեղեցին 16-րդ դարից օգտագործում է   Գրիգորյան տոմարով  Հարության տոնի  հաշվարկումը: <<Եթե կաթոլիկ եկեղեցին մտադիր է հրաժարվել հաշվարկման այս մեթոդից և վերադառնալ  Ալեքսանդրիական  հին մեթոդին, որը մինչ օրս կիրառում են ուղղափառները, ապա դա շատ ողջունելի է>>-ասել էր ռուս քահանան և շարունակել.<< Սակայն որոշ լրատվամիջոցների համաձայն Ֆրանցիսկ I-ը խոսել է ֆիքսված ամսաթվի մասին, ինչը նշանակում է հրաժարվել հաշվարկման մեթոդից, որը  կիրառում ենք մինչ օրս: Եթե դա այդպես է, ուրեմն Պապի առաջարկը անընդունելի է Ուղղափառ եկեղեցու համար:   Ուստի  մենք պետք է սպասենք Վատիկանի պաշտոնական աղբյուրների լրատվությանը >>-նշել էր Նիկոլայ Բալաշևը և եզրափակել.<<Կարծում եմ, որ Ֆրանցիսկ I Պապը ցանկացել է ընդառաջ գնալ ուղղափառներին: Դա բարի ցանկություն է>>: Հիշեցնենք. համաշխարհային լրատվամիջոցների համաձայն Հռոմի Պապը հայտարարել էր, որ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հնարավոր է վերանայի Հարության տոնի հաշվարկման մեթոդը, որպեսզի բոլոր քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի Հարության հրաշափառ  տոնը նշեն նույն օրը: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն