Պակիստանի Գերագույն դատարանը կասեցրել է Ասիա Բիբիի մահապատժի կատարումը

//Պակիստանի Գերագույն դատարանը կասեցրել է Ասիա Բիբիի մահապատժի կատարումը

Պակիստանի Գերագույն դատարանը կասեցրել է Ասիա Բիբիի մահապատժի կատարումը

Հուլիսի 22-ին Պակիստանի Գերագույն դատարանը որոշում է ընդունել կասեցնել Ասիա Բիբիի մահապատժի կատարումը  և վերանայել գործը: Ասիա Բիբիի ընտանիքի մտերիմ Ջոզեֆ Նադիմը  Fides  գործակալությանը տեղեկացրել է, որ երեք դատավորներից կազմված կոլեգիան ընդունել է Ասիայի փաստաբանի բողոքը: Դատարանը կհաստատի  բողոքը քննարկելու  կոնկրետ օրը: Նադիմի խոսքով դատական նիստը անցել է հանգիստ պայմաններում,  դահլիճում  ներկա չեն եղել  ոչ մուսուլման կրոնական առաջանորդներ, ոչ էլ ծայրահեղականներ: << Մենք բավարարված ենք դատարանի այս վճռով: Այժմ պետք է աղոթենք Աստծուն, որպեսզի արդար վճիռ կայացվի և Ասիան բանտից ազատվի: Աղոթում ենք որ Սուրբ Հոգին  զորացնի  Ասիային >>-ասել էր  Ջոզեֆ Նադիմը :

About the Author:

Թողնել Հաղորդագրություն