Նայրոբիում մահացել է քրիստոնյաներին փրկած մուսուլմանը

//Նայրոբիում մահացել է քրիստոնյաներին փրկած մուսուլմանը

Նայրոբիում մահացել է քրիստոնյաներին փրկած մուսուլմանը

BBC-ի տեղեկացմամբ`Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հիվանդանոցում մահացել է  մուսուլման ուսուցիչ Սալահ Ֆարահը, ով  մարմնով  ծածկել էր քրիստոնյա ուղևորներին  <<Աշ Շաբաբ>> խմբավորման  գրոհայինների  հրազենային կրակոցներից: Նախորդ տարվա  դեկտեմբերին  Քենիայի Մանդերա քաղաքում  իսլամիստները  հարձակվել էին ավտոբուսի վրա, որում գտնվել էր Սալահ Ֆարահը: Գրոհայինները  մուսուլման ուղևորներին կոչ էին արել  առանձնանալ, սակայն մի քանի մուսուլման ուղևորներ, այդ թվում Ֆարահը, մերժել էին:  Գրոհայինները կրակել էին և Սալահ Ֆարահը ծանր վիրավորվել էր: Նրան տեղափոխել էին  Նայրոբիի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ մեկ ամիս անց մահացել է: Հիվանդանոցում Ֆարահի հետ զրուցել էր BBC-ի լրագրողը: Հարցազրույցի ժամանակ նա պատմել էր. <<Գրոհայինները մեզ ասեցին, եթե մուսուլման եք, ապա  անվտանգության մեջ եք:  Մուսուլման ուղևորներին  կարգադրեցին  առանձնանալ, սակայն մենք հրաժարվեցինք և հայտարարեցինք.<< Կամ բոլորիս սպանեք կամ էլ մեզ հանգիստ թողեք>>: Լրագրողի այն հարցին, թե ինչու  է իր կյանքը վտանգելով պաշտպանել քրիստոնյաներին,  Ֆարահը ասել էր.<<Մարդիկ պետք է ապրեն  միասին, խաղաղության մեջ:Մենք եղբայրներ ենք, ուղղակի  մեր կրոններն են տարբեր: Ես խնդրում եմ իմ եղբայր մուսուլմաններին, որ հոգ տանեն քրիստոնյաների նկատմամբ, որպեսզի քրիստոնյաներն էլ  հոգ տանեն մեզ համար: Պետք է օգնենք միմյանց  և խաղաղ ապրենք>>: Սալահ Ֆարահի մահից հետո Նայրոբիի ոստիկանապետը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ  Ֆարահին հերոս էր անվանել:

By | 2016-01-25T12:10:36+00:00 January 25th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն