Միտրոպոլտ Իլարիոնը հանդիպել է Հռոմի Պապի հետ

//Միտրոպոլտ Իլարիոնը հանդիպել է Հռոմի Պապի հետ

Միտրոպոլտ Իլարիոնը հանդիպել է Հռոմի Պապի հետ

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ`Հռոմ կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում  Մոսկվայի պատրիարքության   եկեղեցական արտաքին կապերի բաժնի նախագահ, միտրոպոլիտ Իլարիոնը հանդիպել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի հետ:  Միտրոպոլիտը Պապին հաղորդել էր  Ռուս եկեղեցու Պատրիարք Կիրիլի ողջյունները: Հանդիպման ժամանակ քննարկվել էին  բազմաբնույթ հարցեր, այդ թվում  քրիստոնյաների աղետալի վիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Միտրոպոլիտը և Պապը համակարծիք են եղել, որ    արդի աշխարհում ավանդական ընտանիքի պաշտպանության համար անհրաժեշտ է  միասնաբար գործել: Անդրադարձել են  նաև մշակույթի ոլորտում Կաթոլիկ և Ռուս Ուղղափառ եկեղեցիների  համագործակցության հարցին:  Ի հիշատակ հանդիպման կողմերը նվերներ էին փոխանակել: Կաթոլիկ Հովվապետը միտրոպոլիտ Իլարիոնին  և  պատվիրակության մյուս անդամներին նվիրել էր իր հովվապետության առթիվ հատած մեդալը:  Իսկ միտրոպոլիտ Իլարիոնը  Պապին նվիրել էր Հիսուս Քրիստոսի հինավուրց սրբապատկերի մեծ վարպետությամբ կատարված կրկնօրինակը:  

About the Author:

Թողնել Հաղորդագրություն