Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կարգադրությամբ  մուսուլման կանանց անգլերենի դասավանդման  կամպանիա է սկսվել: Անգլերեն սովորել չցանկացող կանայք  կարտաքսվեն Մեծ Բրիտանիայից:  Բացի դա վարչապետի կարգադրությամբ  մուսուլման կանայք  պետք է դեմքերը բացեն  դպրոցներում և  պաշտոնական հաստատություններում: Քեմերոնի խոսքով Մեծ Բրիտանիա եկող մուսուլմանուհիները  2 ու կես տարվա ընթացքում պետք է  բավականին տիրապետեն անգլերենին և քննություն հանձնեն:  Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ ներկայումս Մեծ Բրիտանիայում բնակվում է 190 հազար մուսուլման կին , որոնց մեծ մասը շատ վատ է խոսում անգլերեն, իսկ նրանց ընտանիքների տղամարդիկ կանանց  չեն խրախուսում և աջակցում  անգլերեն սովորելու հարցում: <<Եթե դուք չսովորեք ավելի լավ խոսել անգլերենով, ապա ես չեմ երաշխավորում, որ կմնաք մեր երկրում>>-հայտարարել էր բրիտանացի վարչապետը: Մուսուլման կանանց անգլերեն սովորեցնելու ծրագրի համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը հատկացնելու է 20 միլիոն եվրո: Լեզվի քննությունները սկսվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերից: