Հունիսի 6-ին Բոսնիա և Հերցեգովինա կատարած մեկօրյա այցի շրջանակներում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը պատարագ էր մատուցել Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում, որին ներկա էր գտնվել  ավելի քան 65 հազար մարդ: Պատարագի ժամանակ Պապը իր քարոզում անդրադարձել էր պատերազմի թեմային: Նա ասել էր.<<Պատերազմը դա մարդկանց բռնի տեղահանում է, կանայք են, երեխաներ և ծերունիներ փախստականների ճամբարներում, ավերված տներ, անհամար զոհեր: Թող երբեք պատերազմ չլինի>>: Ֆրանցիսկ I-ը նշել էր, որ արդի  աշխարհը ապրում է <<3-րդ համաշխարհային պատերազմի զգացողությամբ: Այն ընթանում  աշխարհի տարբեր մասերում, սակայն ամբողջությամբ մենք  զգում ենք պատերազմի մթնոլորտը>>:Իր այցի ժամանակ  կաթոլիկ Հովվապետը հանդիպել էր  մուսուլման, ուղղափառ և հրեական համայնքների ներկայացուցիչների , ինչպես նաև բոսնիացի, սերբ  և խորվաթ քաղաքական գործիչների հետ: Պապը կոչ էր արել  հաղթահարել  կրոնական և ազգային հողի վրա տեղի ունեցած տարանջատումը: Ֆրանցիսկ I-ը հանդիպել էր նաև երիտասարդության հետ:  Նշենք, որ  Ֆրանցիսկ I-ի այցը Բոսնիա և Հերցեգովինա նպատակ ուներ  հաշտեցնել տարբեր կրոնական և ազգային համայնքներին: << Ես գալիս եմ ձեզ մոտ, որպեսզի աջակցեմ  էկումենիկ  և միջկրոնական երկխոսությանը,նպաստեմ  խաղաղ գոյակցությանը ձեր երկրում>> այցից առաջ հայտարարել էր Պապը: