Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի Թուրին կատարած այցի ժամանակ Իտալիայի հյուսիսային Բրա քաղաքի մասնագիտացված տեխնիկական դպրոցի աշակերտները և ուսուցիչները Պապին  մոպեդ են նվիրել: Itom 50 տեսակի  մոպեդը արտադրվել է անցյալ դարի 60-ական թվականներին Թուրին քաղաքում: Դպրոցի աշակերտները և ուսուցիչները մոպեդը ձեռք բերելուց հետո այն  վերանորոգել էին և ներկել: Դպրոցի ուսուցիչները հայտնել են, որ  այս նվերի մասին նախապես տեղեկացրել են նամակում, որին Վատիկանից հավանություն են տվել: Նշենք, որ այդ դպրոցը  հիմնադրվել է 1959 թվականին: Ուսումնական այս հաստատությունում պատրաստում են   տարբեր արհեստների մասնագետների: Ներկայումս դպրոցում  սովորում է 600աշակերտ: