CWN գործակալության տեղեկացմամբ` Հռոմի քաղաքային իշխանությունը հաստատել է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը  Մարտին Լյութերի անունով կոչելու  ծրագիրը: Կապված Ռեֆորմացիայի 500-րդ ամյակի հետ Մարտին Լյութերին հարգանքի տուրք մատուցելու համար այս  առաջարկով հանդես է եկել  Հռոմի ադվենտիստների համայնքը: Իսկ Վատիկանում որոշել են  դեմ դուրս չգալ այդ նախագծին: Հրապարակը Լյութերի անունով կոչելու պաշտոնական արարողությունը կայանալու է  ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին: