Հորդանանի թագավորը մասնակցել է Աստանայում կայացած համագումարին

//Հորդանանի թագավորը մասնակցել է Աստանայում կայացած համագումարին

Հորդանանի թագավորը մասնակցել է Աստանայում կայացած համագումարին

Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի կարծիքով  իսլամիստ ծայրահեղականների  գործողությունները  ամենից շատ  վնասում են մուսուլման ժողովուրդներին: Ելույթ ունենալով համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների V համագումարում Աբդալլա II-ը ասել էր.<< Հանրությանը սպառնում են ագրեսիվ ուժերը: Մենք, մուսուլմաններս բախվում ենք  դաժան հարձակումների  նրանց կողմից, ովքեր  աղավաղում են մեր հավատը` փորձելով արդարացնել հրեշավոր հանցագործությունները: Ոչինչ այնքան չի վնասում մուսուլման ժողովուրդներին, որքան  այդ  գործողությունները>>: Նշենք, որ  համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների V համագումարը կայացել էր հունիսի10-11-ին  Աստանայում: Գլխավոր թեման էր  կրոնական առաջնորդների և քաղաքական գործիչների  երկխոսությունը  հանուն խաղաղության և զարգացման:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն