Կուբայում կաթոլիկ տաճար են կառուցում

//Կուբայում կաթոլիկ տաճար են կառուցում

Կուբայում կաթոլիկ տաճար են կառուցում

1959 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո առաջին անգամ Կուբայում սկսել են կաթոլիկ տաճար կառուցել: Վերջերս Կուբայի իշխանությունները համաձայնություն են տվել  երեք նոր եկեղեցիների կառուցման համար: Առաջին տաճարը կառուցվելու է մայրաքաղաք Հավանայի Բայե շրջանում  և նվիրվելու է Հովհաննես Պողոս II Պապին: Տաճարի  համար տարածքը  անձամբ տրամադրել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն: Ինչպես գիտենք, Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի այցը Կուբա  կայանալու է ընթացիկ տարվա  սեպտեմբերի 19-22-ին: Շատ կաթոլիկներ Պապի այցը համարում են Կուբայում  պետության և եկեղեցու միջև հարաբերությունների փոփոխությունների նախանշան:

By | 2015-08-25T16:45:00+00:00 August 25th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն