Կայացել է Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը

//Կայացել է Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը

Կայացել է Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը

Հունիսի 24-ից 28-ը Երևանում կայացել է Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը, որը կրում էր << Քայլենք հավատքով>> խորագիրը: Կոնֆերանսում քարոզեցին ԱՄՆ-ի խոշորագույն եկեղեցիներից մեկի ավագ հովիվ, «Dream Center» վերականգնողական կենտրոնի հիմանդիր Թոմի Բարնետը, միջազգային ավետարանիչ և Աստվածաշնչի ուսուցիչ Կարլ Գուստավ Սեվերինը, Ռուսաստանի «Ելից» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս, բազմաթիվ վերականգնողական կենտրոնների հիմնադիր Էդուարդ Դերյոմովը, Լոս-Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ, միսիոներ, ավետարանիչ Լեոնիդ Մալկոն: Համաժողովը բացեց Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը: «Երբեք չփոխե՛ս քո հավատքի աղբյուրը»- կոչ էր արել հովիվ Արթուրը: «Աստծո Խոսքի համաձայն՝ դուք հաղթել եք սատանային Գառան Արյունով և վկայության խոսքով: Ունեցե՛ք սա ձեր սրտերում և հրաշքներ կտեսնեք»,- ասել էր հովիվ Դերյոմովը, իսկ Լեոնիդ Մալկոն էլ հորդորել էր. «Մերժի՛ր չարը և ընտրի՛ր բարին, դադարի՛ր բացասական, քննադատական մտածելակերպից, ուղղակի քշի՛ր դրանք մտքիցդ»:Կոնֆերանսի բոլոր քարոզիչները կոչ էին արել ամուր պահել հավատքը, քայլել հավատքով, բոլոր իրավիճակներում վստահել Աստծուն: Բոլոր ծառայությունները ավարտվել էին հզոր աղոթքներով:

 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն