Իրաքի բանակը Իրանի շիա աշխարհազորային խմբերի հետ միասին սկսել են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել  <<Իսլամական պետության>> գրոհայիններին երկրի արևմտյան Անբար նահանգից դուրս մղելու համար: Ավելի քան հազար քրիստոնյաներ աշխարհազոր են ստեղծել: Նրանք հայտարարել են, որ  մուսուլման եղբայրների հետ միասին, ովքեր նույնպես տուժել են  ահաբեկիչներից, պատրաստ են կռվել իսլամիստներից Իրաքը ազատագրելու համար: Քրիստոնյա աշխարհազորային Ռայան Ալ Կիլդանին NBC News-ին տված հարցարզույցում ասել էր.<<Իսլամական պետության գրոհայինները տարբերություն չեն դնում  քրիստոնյաների և մուսուլմանների, շիաների և սունիների միջև, նրանք սպանում են բոլորին>>: