Իրանում բանտից ազատել են  հովիվ Սաիդ Աբեդինիին

//Իրանում բանտից ազատել են  հովիվ Սաիդ Աբեդինիին

Իրանում բանտից ազատել են  հովիվ Սաիդ Աբեդինիին

 

Հունվարի 16-ին Իրանում  բանտից ազատել  են ԱՄՆ-ի քաղաքացի, իրանական ծագումով հովիվ  Սաիդ Աբեդինիին:  Իրանի իշխանությունները հովվին  ձերբակալել էին 2012թվականի սեպտեմբերին, երբ Աբեդինին հերթական անգամ հումանիտար առաքելությամբ   այցելել էր  Իրան:  Նրան մեղադրել էին  մուսուլմաններին քրիստոնեության դարձնելու համար  և դատապարտել էին 8 տարվա բանտարկության:  Բանտում Սաիդ Աբեդինին բազմիցս ենթարկվել էր  հարձակումների և ծեծի  բանտարկյալների և  բանտի հսկիչների կողմից: Հովվի  համար աղոթում էին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, նրա ազատ արձակման համար   բազմաթիվ երկրների քաղաքական և հոգևոր  գործիչներ ամենաբարձր մակարդակներում բանակցություններ էին անցկացնում պաշտոնական Թեհրանի հետ: Նախորդ տարի  ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբաման  Աբեդինիի կնոջ հետ հանդիպման ժամանակ   հովվի բանտից  ազատվելը  անվանել էր  իր  առաջնահերթ  խնդիրներից մեկը  և խոստացել էր հնարավոր  ամեն բան անել Սաիդ Աբեդինիին  տուն վերադարձնելու համար: << Սաիդի բանտից ազատվելը մեր աղոթքների պատասխանն է: Շնորհակալ ենք  միլիոնավոր մարդկանց, ովքեր  մեզ հետ միասին աղոթում էին այդ դժվար ժամանակաշրջանում>>-հայտարարել էր հովվի կինը`Նագմեհ Աբեդինին  The Washington Post-ին տված հարցարզույցում:

Բացի հովվից Իրանի բանտից ազատել են  ԱՄՆ-ի քաղաքացի   ևս երեք կալանավորների` The Washington Post-ի Թեհրանի գրասենյակի ղեկավար Ջեյսոն Ռեզաիանը, ծովային նախկին սպա Ամիր Հեքմաթին, իսկ երրորդ բանտարկյալի մասին մանրամասներ չեն հաղորդվել:

By | 2016-01-18T15:23:53+00:00 January 18th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն