Իսրայելում  իրականացվել է հերթական բարբարոսությունը  քրիստոնյա տաճարի նկատմամբ

//Իսրայելում  իրականացվել է հերթական բարբարոսությունը  քրիստոնյա տաճարի նկատմամբ

Իսրայելում  իրականացվել է հերթական բարբարոսությունը  քրիստոնյա տաճարի նկատմամբ

Քրիստոնյա տաճարների նկատմամբ հերթական վայրագ արարքն է կատարվել Իսրայելում: Անհայտ անձինք  հակաքրիստոնեական գրառումներ են  կատարել Երուսաղեմի  ամենահայտնի կաթոլիկ վանքերից մեկի պատերին: Վանքը պատկանում է բենեդիկտյան միաբանությանը:  Վանքի պատերին և դարպասներին, ինչպես նաև հարևանությամբ գտնվող  հույն-ուղղափառ և հայկական  գերեզմանատներում   իվրիտ լեզվով բազմաթիվ սպառնալիքներ և անեծքներ էին  գրառել քրիստոնյաների հասցեին: <<Իրավապահ մարմիններին  կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել  այդ հանցագործությունների դեմ  և բարձրացնել քրիստոնյա վանքերի անվտանգությունը>>-ասված է միաբանության  հայտարարության մեջ: Ի դեպ այս վանքը  բարբարոսների թիրախ  է դարձել նաև 2012, 2013 և 2014  թվականներին: Ոստիկանության վարկածներից մեկի համաձայն  այդ արարքը հնարավոր է  կատարել են  ծայրահեղ աջ հրեաները: Դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաև  Իսրայելի վարչապետ Բենիամին  Նաթանյահուն: <<Այս  արարքը դատապարտելի է: Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ երկիրն է, որտեղ քրիստոնյաների թիվը մեծանում է, որտեղ գործում է հավատքի ազատությունը բոլոր կրոնների հետևորդների համար: Իրավապահ մարմինները ամեն բան կանեն մեղավորներին հայտնաբերելու համար>>-ասել էր վարչապետը:

By | 2016-01-19T14:29:18+00:00 January 19th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն