Ինդոնեզիայում  ոստիկանական հատուկ նշանակության  ուժերին հաջողվել է  կանխել ահաբեկչությունները եկեղեցիներում: Պայթյունները   ծրագրավորված էին իրականացնել   օգոստոսի 17-ին` Ինդոնեզիայի Անկախության օրը: Ոստիկանությունը պարզել էր, որ  պայթյունները կատարվելու  էին Սոլո քաղաքի  քրիստոնեական տաճարներում, իսկ ևս մեկ պայթյուն էլ ոստիկանական տեղամասում:Ներկայումս  ձերբակալել են երեք ահաբեկիչների, որոնցից երկուսը պատրաստում էին ռումբեր և պայթուցիկներ, իսկ երրորդը իրականացնելու էր հարձակումները: Ձերբակալվածների բնակարաններում  գտել են պայթուցիկ սարքեր պատրաստելու քիմիական նյութեր, <<Իսլամական պետություն>> խմբավորման դրոշներ: Ինդոնեզիայի հատուկ ծառայությունների տվյալներով ներկայումս Իրաքում և Սիրիայում իսլամիստների  շարքերում կռվում են  ավելի քան 500 ինդոնեզացիներ: Հավանական է, որ նրանք  հայրենիք վերադառնալուց հետո  կփորձեն  ստեղծել ընդհատակյա ահաբեկչական ցանց: